ՏԵՍԱՆՅՈՒԹ. 15-ամյա դպրոցական տղան չի դանակահարվել․ Վաղարշապատի թիվ 5 դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնում

Oragir.news-ը գրում է.

Երեկ մամուլը գրեց, որ Վաղարշապատի համար 5 դպրոցում աշակերտների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչից շաբաթներ անց դանակահարված 15-ամյա տղան մահացել է։

Oragir.News-ն այսօր զրուցել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դանակահարության վերաբերյալ տեղեկությունը․ «Ինձ համար դժվար է այս պահին խոսել, քանի որ ողբերգություն ենք ապրում, որովհետև 15-ամյա երեխայի կյանք է ավարտվել։ Բայց այս ամենի կողքին ցավալի մի բան կա, որ փորձում են շահարկման առարկա դարձնել և սոցցանցերում տարածել կեղծ հրապարակումներ»։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ նոյեմբերի 17-ին ֆիզկուլտուրայի դասաժամին փոքրիկ միջադեպ է եղել տղաների միջև, որը տևել է ընդամենը 20-30 վայրկյան, և հիմա սա փորձում են վերագրել դանակահարության և 15-ամյա տղայի մահվան պատճառ, այնինչ տղան այդ միջադեպից հետո շուրջ 3 ժամ դպրոցում է եղել, մասնակցել դասապրոցեսին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ