Օդանավակայանը շրջափակված է, մարդկանց բերման են ենթարկում (տեսանյութ)

Ռուսաստանն ու Վրաստանն այսօրվանից վերսկսում են 2019 թվականին ընդհատված ուղիղ չվերթները:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Թբիլիսի թռիչքներ կիրականացվեն ամեն օր ռուսական SSJ100 ինքնաթիռներով։

Շոթա Ռուսթավելի օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Թբիլիսի՝ չորս տարվա մեջ առաջին ուղիղ չվերթը:

Սակայն ամեն բան հարթ չի ընթանում, ցուցարարները պաստառներով հավաքվում են օդանավակայանի տարածքում:

Վրաստանի ՆԳՆ ղեկավարը մեկնաբանել է Թբիլիսիի օդանավակայանում այսօրվա բողոքի ակցիան։

Ռուսաստանից առաջին չվերթի ժամանումից հետո ոստիկանության գործողությունները թելադրված են եղել անվտանգության միջոցներով. խորհրդարանում հայտարարել է Վախթանգ Գոմելաուրին։

Նախարարը նշել է, որ, չնայած նախազգուշացումներին, եղել են բանավոր հայհոյանքներ, պարեկների վրա ներկ են նետել, արդյունքում վեց հոգի բերման է ենթարկվել, նրանց տեղափոխել են դատարան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ