Սարսափելի դեպք․ առյուծը հոշոտել է 6-ամյա երեխային

Պաղեստինի կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է վեցամյա տղային, հայտնում է Daily Mail-ը։

Ոստիկանությունը հաստատել է 6-ամյա Համադա Իկտիետի մահը։

Նշվում է, որ երեխան շատ է մոտեցել վանդակին, առյուծը, ըստ տեղեկությունների, բռնել է նրան ատամներով։ Ոստիկանները նաև հայտնել են, որ երեխան խախտել է անվտանգության կանոնները և փորձել է մագլցել ցանկապատի միջով, սակայն մահացածի ընտանիքը հերքել է դա։

Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է, հետաքննությունը շարունակվում է։ Ըստ ԶԼՄ-ների՝ սա տարածաշրջանի կենդանաբանական այգիներում պահվող կենդանիներից մարդու մահվան առաջին դեպքն է։

Միջադեպը կենդանաբանական այգիները փակելու կոչերի նոր ալիք է բարձրացրել, քանի որ կենդանիներին չեն կարողանում պատշաճ կերպով խնամել «մարդաշատ ու աղքատ պաղեստինյան տարածքում», հայտնում է աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ