ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կատաղի մարտեր են. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Միացրեք մեզ Telegram-ում

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ շարունակվող «կատաղի մարտերի» մասին, որոնց ընթացքում հրեական պետության օդուժը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել է ավելի քան 250 թիրախ, հաղորդում են Haaretz-ը և The Times of Israel-ը:


Օրվա աստղագուշակ


Հայտարարության համաձայն՝ 7-րդ զրահատանկային բրիգադը հարձակվել է երկու հրթիռային կայանների վրա, որոնք ակտիվորեն օգտագործվել են Իսրայելի կենտրոնական հատվածի վրա վերջին հարձակումների ժամանակ։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղված են եղել ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորումներին, ինչպես նաև այդ խմբավորումներին պատկանող ենթակառուցվածքներին։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Քֆիր բրիգադը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինյալների խմբին, որը գտնվում էր Գազայի հյուսիսում գտնվող դպրոցի մոտ։ Գործողության շրջանակում տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է նաև թունելի հորան և զենքեր: Գազայի հյուսիսում գտնվող մեկ այլ դպրոցում զինվորները զենք են հայտնաբերել:
Իսրայելական բանակը հայտնել է նաև իր երկու զինվորների մահվան մասին։ Ավագ սերժանտ 23-ամյա Յոնաթան Մալկան զոհվել է Գազայի հատվածում մարտերում։ Իսրայելի հարավում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 98-րդ դիվիզիայի ներքին զորքերի ստորաբաժանման հրամանատար, 52-ամյա լեյտենանտ Յոչայ Գուր Հերշբերգը։

ՄԱՆՐԱՄՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog