ՀՐԱՏԱՊ. Ռուսները կրակել են թուրքերի վրա. Ինչ է կատարվել

Ռուսական կողմին մատնանշվել է Սև ծովում լարվածությունը մեծացնող միջադեպերի կրկնությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ենթակայության տակ գտնվող ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։

Հայտարարության առիթը նախօրեին՝ օրերս թուրքական «Շուքրյու Օքան» բեռնատար նավի ստուգման հետ կապված միջադեպն է։

«Նավի դեմ ձեռնարկված գործողություններից հետո ռուսական կողմին պատշաճ կերպով մատնանշվել է նման նախաձեռնություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են մեծացնել լարվածությունը Սև ծովում»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ռուսական ծովային պարեկախումբը նախազգուշական կրակ էր բացել՝ ստուգելու «Շուքրյու Օքան» նավը, որը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ