ՀՐԱՏԱՊ. Ալիևը շարունակում է սպառնալ. Նա ասել է, որ..

Մենք սպասում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատմանը ոչ թե հռչակագրերի, այլ ստորագրությունների միջոցով։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում Ղարաբաղի թեմայով կայացած համաժողովում։

«Մեր նպատակը Հայաստանի տարածքը օկուպացնելը չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին անհիմն մեղադրում են դրանում։

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ։ Դա Ադրբեջանի համար ոչ մի տեսանկյունից մեծ խնդիր չէ։

Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Ղարաբաղում, իսկ Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ․)բարձրացվեց մեր դրոշը։

Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, խոսում է այն մասին, որ ես այս հարցում իրավացի եմ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ