Ինչպես ձեռքերի միջոցով որոշել, թե ինչպիսին է տղամարդն անկողնում

Հոգեբան և սեքսապաթոլոգ Ալիյա Կորոլևան նշել է միջոց՝ ինտիմ պահից առաջ պարզելու, թե ինչպիսին է տղամարդն անկողնում։ Նրանից չհիասթափվելու համար նախ պետք է ուշադրություն դարձնել նրա ձեռքերին։ Օրինակ՝ պետք է նայել, թե ինչպես է դաստակը ծալված և ինչ ձևի են մատները, քանի որ դրանք հաճախ կրկնում են տղամարդկային արժանապատվության ձևը։

Հինգերորդ ալիքի հետ զրույցում Ալիյա Կորոլեւան խորհուրդ է տալիս դաստակին ամբողջությամբ նայել:

«Ինչպիսին է այն, ինչպես է ծալված, ինչպիսին են մատները, հավասար են, թե ոչ։ Որովհետև այն տղամարդկանց մոտ, ում առնանդամը գեղեցիկ է, ունի տպավորիչ ծավալ և երկարություն, ունեն նույնպիսի ձեռքեր՝ մեծ, հարթ, մսոտ։ Նայեք ոսկորին, մատների երկարությանը։ Օրինակ, եթե տղամարդու մատի հիմքը հաստ է, իսկ ծայրն ավելի նեղ, ապա, որպես կանոն, նույն ձևը կունենա նաև առնանդամը»,- նշել է մասնագետը։

Հնարավոր է նաև իմանալ անկողնում ընտրյալի վարքագծին մասին, քանի որ ցուցամատի և մատնեմատի երկարությունը պատմում է մարդու բնավորության մասին։

«Ուշադրություն դարձրեք մատնեմատներին և ցուցամատներին: Եթե ​​մատնեմատն ավելի կարճ է, ուրեմն մարդն ավելի պասիվ դիրք է գրավում։ Եթե ​​ընդհակառակը, սա ցույց է տալիս կյանքում ավելի ակտիվ դիրքը, և, որպես կանոն, տղամարդկանց մեծ մասն ավելի երկար մատնեմատ ունի»,- բացատրել է Կորոլևան:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ