Ուժգին երկրաշարժի հետեւանքով խափանվել է գնացքների երթեւեկությունը․ ինչ է հայտնի

Երկրեշարժի հետեւանքով Ադրբեջանում խափանվել է գնացքների երթեւեկությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ կան ուշացումներ, ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաքվից մոտ 67 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովում։

Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է Ադրբեջանի մայրաքաղաքի մի շարք շրջաններում։ Որոշ բնակիչներ հայտնել են, որ տներում ցնցվում էին կահույքն ու ջահերը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ