ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել. Դեպքի մանրամասները

Վլադիմիրի շրջանի Լակինսկում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել, ևս երեք երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոցներ. RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։

«Մահացածները՝ վեց տարեկան աղջիկ, յոթ տարեկան տղա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Բացի այդ, երեք երեխա և երկու մեծահասակ հոսպիտալացվել են։

Ինչպես հայտնել է տարածաշրջանի տելեգրամյան ալիքը, հաղորդագրություն է տարածել Լակինսկի առանձնատանը բռնկված հրդեհի մասին հինգշաբթի՝ ժամը 22.32-ին։ Հրդեհը մարվել է 108 քմ տարածքում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ