ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ինքնաթիռն ընկնում ճանապարհի վրա. Կան բազմաթիվ զոհեր. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Ինչպես է Մալայզիայում ինքնաթիռն ընկնում ճանապարհի վրա․ 8 մարդ զոհվել է ինքնաթիռում, 2 վարորդ՝ փողոցում. Մալայզիայի Սելանգոր նահանգում այսօր՝ օգոստոսի 17-ին, փոքր ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ութ մարդ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

 

Թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է հենց բանուկ փողոց, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է ինքնաթիռում, իսկ երկու վարորդ՝ փողոցում: Հայտնի է, որ անցնող երկու վարորդներից մեկը մեքենայով է եղել, մյուսը՝ մոտոցիկլետով։ Բախումից հետո մեծ հրդեհ է բռնկվել։

 

Ինքնաթիռը կործանվել է Էլմինա քաղաքի մերձակայքում՝ Լանգկավի առողջարանային կղզուց թռչելուց հետո, որն ուղևորվում էր Սուլթան Աբդուլ Ազիզ Շահի օդանավակայան, ասվում է գործադիր տնօրեն Նորազման Մահմուդի հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ