ՊԱՏՐԱՍՏՎԵՔ. Պայքար, մահ եւ վերածնունդ.Հայաստանին սպասվող իրադարձությունները 2024թ-ին

«2024թ.-ի տարվա առաջին ամսվա առաջին օրը բավականին դրական ազդակներով է հարուստ Հայաստան աշխարհի համար: Հունվարի 1-ից Լուսինը մուտք է գործելու Կույս, Յուպիտերը` Ցուլ, Մերկուրին` Այծեղջյուր կենդանակերպերի մեջ, հետաքրքրիր տրիգոն դիրքավորում ենք ունենալու: Այն առավելապես բարենպաստ է հողի եւ ջրի ազդեցության ազդեցության տակ գտնվող կենդանակերպերի համար: Տոներին զուգահեռ լինելու գործնական հաջողություններ` նոր առաջակների, պարգեւավճարների տեսքով: Մասնավորապես, տարեսկզբնից գլխապտույտ հաջողություններ են սպասվում նրանց, որոնց հոգու թիվը ութն է, որովհետեւ 2024թ-ի հաջողակ թիվը ութն է, իսկ հոգու թիվը ութն է բոլոր հունվարի 8-ին ծնվածներինը»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով 2024թ-ից ակնկալվող կանխատեսումներին, ասաց աստղաբան Գայանե Սարգսյանը, ընդգծելով.

-Արդեն մայիսի 25-ից սկսած Յուպիտերը մտնում է Երկվորյակի կենդանակերպի մեջ եւ մոտ մեկ տարի այնտեղ է լինելու, այս ժամանակահատվածում մեծ հնարավորություններ են ընձեռնվելու Երկվորյակ, Ջրհոս եւ Կշեռք համաստեղություններին:

-Իսկ, ի՞նչ է սպասվում Հայաստան աշխարհին:

-2024թ.-ին թշնամին հնարավոր է նոր սադրանքների գնա, թեթեւ հարձակումներ կարող են լինել ապրիլ ամսում: Թեժ գարուն է լինելու, ապրիլին հնարավոր են պայթունավտանգ իրավիճակներ, կոնֆլիկտային իրավիճակներից զերծ մնալ բավականին դժվար կլինի իշխանությունների համար:

-Իսկ, ե՞րբ է ի վերջո ՀՀ-ի համար գալու լուսավոր շրջան:

-Բարդ հարց է, ինքս 2018թ-ից հետո ուսումնասիրում եմ Հայաստան աշխարհի քարտեզը եւ ինչն էր հետաքրքիր, որ 2018թ-ի իրադարձությունները ուղղակիորեն արտացոլված է եղել: Մոտակա մեկ տարին Արեգակը գտնվում Կարիճի կենդանակերպում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ին դեռ սպասվում է պայքար, մահ եւ վերածնունդ: Մենք դեռ երեսուն տարի պետք է պայքարենք, հեշտ ժամանակներ չեն սպասվում` պայքար հանուն հողի, հայկական  գենի, ճգնաժամներ, ցավեր: Եվ միայն մոտավորապես 2051-2052թ-ին, երբ Արեւը մուտք կգործի Աղեղնավորի կենդանակեչրպ Հայաստան աշխարհի համար կբացվի լուսավոր ժամանակաշրջանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ