Հնդկաստանում տեղացիները փրկել են նորածին աղջկան, ում ծնողները ողջ-ողջ թաղել են դաշտում, հայտնում է Times Now News պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Գուջարաթ նահանգում։ Դաշտում թողած երեխային գտել է տեղացի ֆերմերներից մեկը։ Տղամարդը դեպքի մասին հայտնել էր իրավապահ մարմիններին։ Մի քանի ժամ անց ոստիկանները երեխայի հորն ու մորը հայտնաբերել էին նահանգի տարբեր շրջաններում:
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ երեխային վտանգի ենթարկելու համար։ Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով։
Հայրն ու մայրը հարցաքննության ժամանակ ասել են, որ դստերը դեն են նետել, քանի որ կարծում էին, որ գումար չեն գտնի՝ նրա բուժման ծախսերը հոգալու համար։ Նա վաղաժամ էր ծնվել եւ առողջական խնդիրներ ուներ, իսկ հայրը վերջերս կորցրել էր աշխատանքը ֆերմայում։