Վլադիմիրում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 107-ի, այդ թվում՝ 23-ը՝ երեխա։ Այս մասին հայտնել է Վլադիմիրի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ավդեեւը։ «Հիվանդանոց դիմածների մոտ կեսը հոսպիտալացվել է, որոշ դեպքերում ախտորոշվել է սալմոնելոզ»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Օրվա աստղագուշակ
Շաուրմա վաճառող կետերին անորակ միս մատակարարելու կասկածանքով Մոսկվայի մարզի մի բնակիչ է բերման ենթարկվել, հայտնում են մարզի քննչական կոմիտեից։
Կասկածյալը, ըստ քննիչների, անվտանգության պահանջներին չհամապատասխանող մսամթերք է մատակարարել Վլադիմիրի սննդի կետերին: Մշակումը նրա կողմից կատարվել է սանիտարահամաճարակային նորմերի կոպիտ խախտումներով, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Քաղաքի հինգ սննդի կետերից գնված շաուրմա ուտելուց հետո տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են սուր սննդային թունավորմամբ։