Խոշոր վթար․ տուժածները ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «KIA» (վարորդ՝ Տ. Խ., ծնված 1966 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Հ.-ն (ծնված 1997 թ.), Մ. Գ.-ն (ծնված 2005 թ.), «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Խ.-ն, ուղևորներ Կ. Խ.-ն (ծնված 1986 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1981 թ.) և Ա. Բ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն. Տ. Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Կ. Խ.-ինը՝ միջին ծանրության, մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշարկների վրա:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ