Տղամարդկանց կարծիք. որոնք են կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերը

Միացրեք մեզ Telegram-ում

1. Աչքեր: Տղամարդիկ սիրում են զարմացնել: Որքան էլ զարմանալի է, ցանկում առաջին տեղում հայտնվել են աչքերը: Հարցումների համաձայն` անկախ նրանից` ինչ մարմնակազմություն ունեք, ամեն ինչ կարող է որոշել մի հայացքը:

2. Հետույք: Տղամարդկանց մի մասը գերադասում են մեծ հետույքը, մյուս մասը` կրծքերը: Հետազոտությունների համաձայն` այս դեպքում տղամարդկանց նախընտրություններն այնքան տարբեր են, որ ցանկացած կին կարող է իրեն զուգընկեր գտնել, ով կգնահատի նրա կազմվածքը:

3. Կուրծք: Բաց դեկոլտեն կարող է տղամարդուն ստիպել կնոջ վրա ավելի շատ ծախսել, քան ի սկզբանե նախատեսվում էր:

4. Շուրթեր: Հաստ շուրթերը հաճախ ընդունակ են գրավել տղամարդկանց ուշադրությունը, սակայն պետք չէ շատ օգտագործել չափազանց վառ և մուգ գույներ, որոնք շեղում են ուշադրությունն այլ շատ կարևոր հանգամանքներից:

5. Ժպիտ: Իրականում ժպիտը շատ մեծ զենք է: Հարցվող տղամարդիկ հաճախ են հայտնել, որ ժպիտն իրենց վրա ազդում է նաև այն պատճառով, որ թույլ է տալիս հասկանալ` կինն իրենց կողքին երջանիկ է:

6. Ազդրեր: Հարցումների համաձայն` տղամարդիկ գերադասում են ավելի կլոր ազդրեր:

7. Մազեր: Տղամարդկանց մի մասը սիրում է շիկահերներին, մյուս մասը` սևահերներին, սակայն մեծամասամբ նրանց գրավում են երկար, փափուկ մազերը: Իհարկե, գտնվում են նաև էքստրեմալիստներ, ովքեր նախընտրում են կարճ սանրվածքով կանանց, սակայն դա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն:

8. Որովայն: Հարցվողների մեծ մասի խոսքերով` իրենց դուր են գալիս ձիգ որովայնով կանայք:

9. Մեջք: Բաց մեջքով հագուստը կարող է գրավել բազմաթիվ տղամարդկանց ուշադրությունը:

10. Ոտքեր: Գեղեցիկ ոտքերը ևս գրավում են տղամարդկանց ուշադրությունը, հատկապես, երբ կինը բարձրակրունկ կոշիկներ է կրում: Սեքսուալ են համարվում նաև փոքրիկ ոտնաթաթերը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog