Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դպրոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիտսակեսյանը, ոտսիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ր դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ երեխաներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկներ Ալիկ Մկրտչյանն ու Սարգիս Խաչեյանը:
Թե ինչն է եղել դպրոցում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, պարզվում է: Պարզվում է նաև նրանց ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և պարեկները:
Երեխաներից մի քանիսին էլ տեղափոխել են քաղաքացիական ավտոմեքենաներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝