ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Քաղաքի կենտրոնում հզոր պայթյուններ են տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։


Օրվա աստղագուշակ


Դա նաև հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Պայթյուններ մայրաքաղաքում, մասնավորապես, Գոլոսեևսկի թաղամասում <...> Օբոլոնում պայթյուններ են լսվում»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Ավելի ուշ Կլիչկոն հավելել է, որ շտապօգնության ծառայություններ են ուղարկվել Պեչերսկի շրջան։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, այնտեղ այրվում է բարձրահարկ շենք։ Քաղաքապետի խոսքով՝ հրդեհներ են բռնկվել նաեւ Պոդոլսկի, Օբոլոնսկի եւ Դեսնյանսկի շրջաններում։

«Страна.ua» հրապարակման համաձայն՝ Կիևում շարունակվում են «շատ ուժգին պայթյունները», հինգ շրջան մնացել է առանց էլեկտրականության։

Այնուհետ լրատվամիջոցները հայտնել են պայթյունների հերթական ալիքի մասին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ