Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ զսպում եք զուգարան գնալու ցանկությունը

1. Մեզի վարակում


Օրվա աստղագուշակ


Եթե պարբերաբար զսպում եք միզելու ցանկությունը, հաշվի առեք, որ հետևանքներից մեկը կարող է մեզի վարակումը լինել։ Կարող է զարգանալ բակտերիալ վարակ, որը կարող է ազդել նաև միզուղիների վրա։ Պատճառը շատ պարզ է. մեզը միկրոօրգանիզմներ է պարունակում, և, եթե դրանք երկար ժամանակ մնում են օրգանիզմում, կարող է վարակ զարգանալ։

2. Երիկամների քարերի առաջացում

Մարդկանց մի մասը գենետիկորեն նախատրամադրված է երիկամներում քարերի առաջացմանը։ Եթե դասվում եք այդ անձանց շարքին և հաճախ եք զսպում միզելու ցանկությունը, քարերի առաջացման գործընթացը կարող է արագանալ։ Շատ փոքր քարերը կարող են օրգանիզմից դուրս գալ նաև մեզի հետ, իսկ եթե մեզը երկար է մնում օրգանիզմում, դրանք մեծանում են և մնում երիկամներում։

3. Ցիստիտ

Եթե պարբերաբար զսպեք միզելու ցանկությունը, միզապարկի պատերը կբորբոքվեն, և կզարգանա ցիստիտ։ Եթե միզելու ընթացքում տհաճ զգացողություններ եք ունենում, ընդ որում, քիչ մեզ է դուրս գալիս օրգանիզմից, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։։

4. Միզապարկը լայնանում է

Միզապարկի պարունակությունն այնքան էլ մեծ չէ, և եթե ժամանակին չդատարկեք այն, այն կլայնանա։ Միզապարկում կարող է տեղավորվել մոտավորապես երեք բաժակ հեղուկ։ Սա կարելի է ասել այն դեպքերի համար, երբ զուգարան գնալու հնարավորություն պարզապես առկա չէ։ Երբ միզապարկը լցվում է, ուղեղի համապատասխան ռեցեպտորներն ազդանշան են ուղարկում, որ հարկավոր է զուգարան գնալ։ Դա չանելու դեպքում միզապարկը լայնանում է։

5. Մեզի ռեֆլեկտիվ արձակում միզածորաններ

Սկզբում միզելու ցանկություն է առաջանում, ապա որոշ ժամանակ այն կարելի է պահել միզապարկում, բայց ի վերջո այն սկսում է հետ գնալ դեպի երիկամներ, ինչն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնում։

6. Որովայնի փքվածություն։

Եթե ժամանակին չեք դատարկում միզապարկը, կարող եք որովայնի փքվածություն ունենալ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ