Մաշկի քաղցկեղ. նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Steptohealth.ru կայքը գրում է, որ մեր օրերում մաշկի քաղցկեղը մարդկության համար իրական վտանգի է վերածվել։ Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը։


Օրվա աստղագուշակ


Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ։ Դա սովորաբար տեղի է ունենում, երբ մենք երկար ժամանակ անցկացնում ենք արևի տակ։ Դա է պատճառը, որ արևայրուք հաճախ ընդունող մարդիկ առավել շատ են ենթարկվում քաղցկեղով հիվանդանալու ռիսկին։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։

Եվս մեկ պատճառ կարող է լինել սոլյարի հաճախ այցելելը։ Ապացուցված է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որին մեր մաշկը ենթարկվում է սոլյարիում, մեծացնում է մաշկի՝ տարբեր տիպի քաղցկեղների առաջացումը։

Պատճառներից մեկը կարող է լինել տարբեր քիմիական նյութերի հետ շփումը` մկնդեղ, պարաֆին, արդյունաբերական խեժ և յուղեր։

Ռադիոթերապիայի ընթացքում ճառագայթման ենթարկվելը։

Մաշկի լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ ծանր այրվածքներ, բորբոքումներ և այլն։

Գենետիկ գործոն։

Նշաններ, որոնցից անհրաժեշտ է զգուշանալ

Պետք է զգուշանալ, երբ մաշկի վրա հայտնվում են խոցեր, բծեր, նշաններ կամ այլ տարօրինակ նորագոյացություններ։ Սրանց մեծացումը կարող է տևել 2 ամսից մինչև 2 տարի։ Լուրջ ուշադրություն դարձրեք դրանց, եթե չեն ապաքինվում երեք ամսվա ընթացքում։

Մաշկի չարորակ այս հիվանդությունը կարող է աչքի ընկնել նաև մաշկի թեփուկավոր հատվածներով։ Այս դեպքում մաշկի վրա կարող են հայտնվել փայլուն և թափանցիկ նորագոյացություններ՝ արնահոսող վերքերով։ Դրանք կարող են ունենալ կապույտ, սև կամ սուրճի գույն։

Մաշկի քաղցկեղի որոշ տեսակների դեպքում կարող են նկատվել տարօրինակ ուռած հատվածներ։ Ժամանակի ընթացքում դրանց չափը փոխվում է։ Որպես կանոն, դրանք հայտնվում են դեմքին, շուրթերին, վզին, ինչպես նաև ականջների և դաստակների հատվածներին։

Որոշ դեպքերում չարորակ նորագոյացությունները կարող են լինել ոչ թե մաշկի վրա, այլ ներքին օրգանների։ Սկզբնական շրջանում դրանք նման են լինում կապտուկի, սակայն ժամանակի ընթացքում ուռուցքի են վերածվում։

Որոշ դեպքերում մաշկի քաղցկեղի նախանշան կարող է լինել նաև նոր խալերի առաջացումը, երբ դրանք առանձնանում են չափով կամ տարբերվում են մյուսներից։ Եթե խալը ձեզ տարօրինակ է թվում, մի վարանեք, դիմեք մասնագետի օգնությանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ