ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Քաղցկեղից մահացած դերասանուհի Լուսինե Ղարիբյանը սերիալում քաղցկեղով հիվանդի դերն էր խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացրեք մեզ Telegram-ում

43 տարեկանում կյանքից հեռացած դերասանուհի Լուսինե Ղարիբյանը«Երկրորդ կյանք» կոչվող սերիալում քաղցկեղով հիվանդ կնոջ դերն էր մարմնավորում։ Սերիալը նկարահանվել է երկու տարի առաջ։


Օրվա աստղագուշակ


«Ես այդ դերին համաձայնեցի մի պայմանով, ասացի՝ ես վերջում պետք է անպայման ապաքինվեմ։ Ասացին՝ խնդիր չկա։ Ասեցի՝ այնպես չլինի, որ ես վերջում մահանամ։ Միստիկա է, բայց հավատում եմ մի փոքր։ Դերասանները ոնց որ իրենց կերպարների կառման վերցնում են։ «Անուրջներ»-ում որպես կերպար ես քաղցկեղով հիվանդացել եմ, ու հետո այսպես…»,-«Ամերիկայի ձայն»-ին օրեր առաջ տված հարցազրույցում պատմել է դերասանուհին։

Լուսինե Ղարիբյանն իր հիվանդության մասին իմացել է 7 տարի առաջ։ Մասնագիտությամբ դերասանուհի Լուսինեն ինքնուս նաև հրուշակեղենի արտադրությամբ էր զբաղվում։ Հիվանդության հետևանքով անկողնում հայտնվելուց հետո սկսեց նկարել ու բամբակից խաղալիքներ պատրաստել։

«Երբ պետք է արդեն ոտքի կանգնեի, հիվանդացա։ Արդեն վեց տարի է՝ բուժվում եմ։ Մարդը չի կարող պլանավորել իր ապագան»,-հարցազրույցում ասել է նա։

Դերասանուհին երկու տղա ունի, երեխաներին միայնակ է մեծացրել։ Կրտսեր որդին մի քանի օրական էր, երբ ամուսինը լքեց ընտանիքը։

«Իմ անձնական, ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել, ես անընդհատ սթրեսների մեջ եմ եղել։ Արդյունքը սա է»,-պատմել է Լուսինե Ղարիբյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝


 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog