Վանաձորում ամուսինը կացնով հարձակվել է կնոջ վրա, հարվածել. ի՞նչ է հայտնի

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձ  է կատարվել Վանաձորում։


Օրվա աստղագուշակ


Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, 1980 թվականին ծնված ամուսինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1981 թվականին ծնված կնոջ հաացեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, կացնով հարվածել է կրծքավանդակին ու ծեծի ենթարկել։

Կացնահարված կնոջը հասցրել են հիվանդանոց: Տղամարդը այս պահին ձերբակաված է, իսկ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

«Հունվարի 2-ին, ժամը 17.10-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ 42-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել:»,- հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վանաձորցի 42-ամյա կինը հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն է կացնով խփել իրեն:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ տալով, կացնով խփել է նախկին կնոջ կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
43-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում:

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ