Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ականջներում լսվող աղմուկը

Տևական ժամանակ ականջներում լսվող աղմուկը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ծծմբախցանով, այլև զարկերակային ճնշման բարձրացմամբ կամ լսողական նյարդի նևրիտով։ Այս մասին գրում է News.ru-ն՝ վկայակոչելով քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևին։


Օրվա աստղագուշակ


Մասնագետի խոսքով՝ ականջներում լսվող աղմուկի տհաճ զգացողությունը պետք է անպայման բուժվի, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել անքնության ու անգամ ընկճախտի։ Եթե խնդիրը պայմանավորված է ծծմբախցանով, ապա այն հեռացնելուց հետո խնդիրը րոպեների ընթացքում պետք է լուծվի, հակառակ դեպքում հարկավոր է դիմել քիթկոկորդականջաբանին։

«Չի կարելի 100%-ով անտեսել այս խնդիրը, այլապես ականջներում լսվող աղմուկն ավելի ու ավելի կսրվի՝ ընդհուպ հասնելով այն այստիճանի, որ հիվանդը կարող է խելագարվել։ Սա այնքան է ծանրաբեռնում մարդուն, որ թույլ չի տալիս լիարժեք աշխատել ու սովորել, և հիվանդն ընկճախտի մեջ է ընկնում՝ գիտակցելով իրավիճակի անելանելիությունը», — նշել է Զայցևը։

Նա նաև ընդգծել է, որ ականջներում լսվող աղմուկը կարող է պայմանավորված լինել զարկերակային ճնշման բարձրացմամբ կամ լսողական նյարդի բորբոքմամբ, ուստի որքան երկար է մարդն անտեսում խնդիրը, այնքան լուրջ հետևանքներ այն կարող է ունենալ առողջության համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ