ԶԳՈՒՇԱՑԵՔ. -43 աստիճան ցուրտ է գրանցվել

Երեկ երեկոյան Շվեդիայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։ Հյուսիսային Նորբոտեն շրջանի Կվիկկյոկկ-Օրենյարկա քաղաքում ջերմաչափը իջել է մինչև մինուս 43,6 աստիճան Ցելսիուս, գրում են միջազգային ԶԼՄ-ները։


Օրվա աստղագուշակ


Սա հունվար ամսվա ամենացածր ջերմաստիճանն է Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։ «Սա նաև այս կայանում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն է, նաև ամենացածրն է 1888 թվականից ի վեր», — ասել է օդերևութաբան Վիկտոր Բերգմանը SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ցուրտ եղանակի պատճառով՝ թագավորության հյուսիսում մի քանի կետերում չեղարկվել են գնացքների ու ավտոբուսների երթուղիները։

Ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառը Շվեդիայի հյուսիս-արևելքում և Ֆինլանդիայի հյուսիսում բարձր ճնշումն է: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթվա վերջին բարձր ճնշման տարածքը կտեղափոխվի հարավ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ