ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Սրճարանում պայթյուն է որոտացել. Կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի Ուրալսկում սրճարանի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, վեց մարդու դուրս են բերվել փլատակների տակից ողջ. հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։


Օրվա աստղագուշակ


Ուրալսկի սրճարաններից մեկում հունվարի 4-ի գիշերը գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել, ինչի հետևանքով շենքը փլուզվել է։

«Այս պահին ավերված շինությունների տակից շտապօգնության ուժերը հայտնաբերել և դուրս են բերել վեց հոգու, որոնցից 5-ը տեղափոխվել են բուժհաստատություններ, 1 հոգի հրաժարվել է հոսպիտալացումից, հայտնաբերվել է նաև երկու դի։ Ինքնությունը պարզվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել. աշխատանքները շարունակվում են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ