Կարելի է արդյո՞ք նուռն ուտել կորիզներով․ պատասխանում են բժիշկները

Շատերը կորիզներով են նուռն ուտում, բայց արդոք մտածել եք դրանց օգուտների կամ վնասների մասին։ Ընդհանրապես, նռան կորիզների օգտագործման մեջ մահացու ոչինչ չկա, իրականում դրանք նույնիսկ մի շարք օգտակար հատկություններ ունեն։


Օրվա աստղագուշակ


Այնուամենայնիվ, առողջության համար փոքր վտանգներ դեռ կան:

Ձեզ ենք ներկայացնում նուռը կորիզներով ուտելու բոլոր հիմնական (և բժիշկների կողմից ապացուցված) առավելություններն ու թերությունները։

Նռան կորիզները սննդարար նյութեր են պարունակում…

Կորիզները հարուստ են վիտամին E-ով և մագնեզիումով։ Իսկ այս բաղադրիչները կանխում են թրոմբների առաջացումը, բարելավում են արյան անոթների առաձգականությունը, կարգավորում արյան շաքարի մակարդակը և նորմալացնում սրտի ռիթմը։

Այն պարունակում է նաև բջջանյութ, որն ունակ է օրգանիզմից հեռացնել վնասակար ճարպերը՝ դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի սինթեզը և աթերոսկլերոզի առաջացման վտանգը։

… և հակաօքսիդանտներ

Սա նշանակում է, որ նռան հատիկները կարող են կանխել բորբոքումները և օգնել մարմնին պաշտպանվել ագրեսիվ ազատ ռադիկալներից:

Նռան հատիկները լավացնում են մարսողությունը

Կորիզները պարունակում են մոտ 12–20% յուղ, որը կազմված է պունիկաթթվից։ Այն իր հերթին բարենպաստ ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա և բարելավում է մարսողությունը։

Ունեն երիտասարդացնող ազդեցություն

Նաև պունիկաթթուն հաճախ օգտագործվում է կոսմետիկ արտադրանքներում, քանի որ այն խթանում է կոլագենի արտադրությունը։

Այսպիսով, կարելի է ասել, որ նռան հատիկները երիտասարդացնող միջոց են։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ