ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մարտերը թեժանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամանորի գիշերը Ռուս-ուկրաինական պատերազմը կարծես նոր փուլ է մտել, երկու կողմերից ստացված լուրերի համաձայն՝ թեժ է ռազմադաշտում, թիրախում են նաև խաղաղ բնակավայրերը։


Օրվա աստղագուշակ


 

 

Վաղ առավոտից Ռուսաստանի բելգոռոդի մարզում օդային տագնապ է հայտարարված, մարզի նահանգապետը բնակիչներին կոչ է արել տանը մնալ, պատուհաններին չմոտենալ։

 

Ավելի ուշ Վյաչեսլավ Գլադկովը հավանաբար բնակիչներին հանգստացնելու համար տեղեկացրել է, որ ռուսական ՀՕՊ-ը բելգոռոդում օդային թիրախներ է խոցել։

 

Ռուսաստանը մեղադրում է Ուկրաինային բելգոռոդի վրա հարձակումների համար, պաշտոնական Կիևը դեռ չի արձագանքել։

 

Ընդամենը հինգ օր առաջ Բելգոռոդի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 25 մարդ՝ երկուսը երեխա, մոտ 100 մարդ էլ՝ ըստ ռուսական կողմի վիրավորվել էր։

 

Պուտինը հայտարարել էր, որ Բելգոռոդի վրա հարձակումներն անպատիժ չեն մնա։

 

Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց պաշտոնական կիևը հայտնել էր Ուկրաինայի  մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի գնդակոծության մասին։

 

Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ ռուսական բանակի հարվածներից վնասվել էին բնակելի շենքեր, հյուրանոցներ, բժշկական հաստատություններ։

 

Տեղեկություն կա, որ ռուսական հարվածներից վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է խարկովում Հայաստանի հյուպատոսությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Նյութը հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ