ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Ծեծելով սպանել են հաշմանդամ ուսանողին

Կրասնոդարի քոլեջի աշակերտին՝ 17-ամյա հաշմանդամին, ծեծի են ենթարկել Կուբանի Սեվերսկայա գյուղում, հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։


Օրվա աստղագուշակ


Ինչպես հայտնել են մարզային դատախազությունից, 17-ամյա երիտասարդների միջև հունվարի 1-ի երեկոյան Սեվերսկայա գյուղում կոնֆլիկտ է տեղի ունեցել: Տեղի բնակիչը երկու անգամ հարվածել է Կրասնոդարի հումանիտար-տեխնոլոգիական քոլեջի ուսանողի ծնոտին, իսկ երբ տեսել է, որ նա չի կարողանում ոտքի կանգնել, ընկերների հետ սկսել է նրան օգնություն ցույց տալ, տարել նստարանին, հասկացել է, որ տղան կյանքի նշաններ է ցույց տալիս եւ դիմել է փախուստի, նշել են վերահսկիչ գերատեսչությունում:

Ուղեղի շունտավորման ենթարկված հաշմանդամ ուսանողը մահացել է, նրա մարմինը գտել են նույն օրը՝ Իլսկայա փողոցի խանութի մոտ: Նշվում է, որ երկու անչափահասներն ու նրանց ընտանիքները պրոֆիլակտիկ հաշվառման մեջ ընգրկված չեն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ