ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գնդակոծել են բնակավայրը, Բնակիչները տարհանվել են

Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք Դեղին ծովում են:


Օրվա աստղագուշակ


«Հյուսիսկորեական զինվորականներն այսօր [Երևանի ժամանակով] ժամը 05:00-ից 07:00-ի սահմաններում շուրջ 200 կրակոց են իրականացրել Բաենգյոն կղզու հյուսիսային Ջանգսան-Գոտի ու Յոնփյոնգի կղզու հյուսիսային հատվածներում»,- ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարարության պաշտոնյան։

Տեղի ժամանակով կեսօրից հետո Հարավային Կորեայի զինվորականները երկրի արևմտյան սահմանին գտնվող Յոփյոնդո և Պենյոնդո կղզիների բոլոր բնակիչներին հրահանգել են տարհանվել։

Հարավային Կորեայի զինված ուժերը վարժանքներ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի գործողությունների։

Հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում։ Համաձայնագրից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ