ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանը և Ուկրաինան 2023 թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են կատարել, որը դարձել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբայինը։ Դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։


Օրվա աստղագուշակ


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձել 248 գերի։

«Ռուսաստանցի զինծառայողների վերադարձը գերությունից հնարավոր է դարձել՝ շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցության», — հայտնել են գերատեսչությունում։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է 230 զինծառայողի վերադարձի մասին։

Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջև կարող է տեղի ունենալ ռազմագերիների ևս մեկ փոխանակում։

Իր հերթին ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գերիների փոխանակման հաջողությունն արտացոլում է երկրի «ամուր բարեկամական հարաբերություններն» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

«Իզվեստիյա» պարբերականը հիշեցնում է, որ 2023 թ․ հոկտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում։ Ռուսական կողմին է փոխանցվել 60 զինծառայողի մարմին, ուկրաինական կողմին՝ 64։ Մինչ այդ բանակցությունների արդյունքում հուլիսին Ռուսաստան էր վերադարձել գերության մեջ գտնվող 45 զինծառայող, իսկ Ուկրաինա՝ 41 զինծառայող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ