ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մահացած են գտել հայտնի գեներալին ու նրա կնոջը. ՖՈՏՈ

Ստավրոպոլի երկրամասում գտնվող իր տանը մահացած են գտել ՌԴ ՌՕՈւ և ՀՕՊ 6-րդ բանակի նախկին հրամանատար Վլադիմիր Սվիրիդովին։ Նրա կողքին հայտնաբերվել է կնոջ դի (ենթադրաբար նրա կինը), հայտնում է Baza-ն։

68-ամյա Վլադիմիր Սվիրիդովի և 72-ամյա կնոջ՝ Տատյանա Սվիրիդովայի մարմինները հայտնաբերվել են նոյեմբերի 15-ի կեսօրին՝ Աջիևսկի գյուղի իրենց տանը։ Նախնական տեղեկություններով՝ զույգը մահացել է մոտ մեկ շաբաթ առաջ։

Գազի ծառայության աշխատակիցներն արդեն չափումներ են կատարել, և վնասակար նյութերի թույլատրելի կոնցենտրացիայի ավելցուկ չի հայտնաբերվել։

Թե ինչն է դարձել Սվիրիդով ընտանիքի մահվան պատճառը, դեռևս հայտնի չէ։
Ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սվիրիդովը 2005-2009 թվականներին ղեկավարել է ՌԴ ՌՕՈւ և ՀՕՊ 6-րդ բանակը։

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ