Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին հայտարարել է երկրի տարածքում մնացած օտարերկրյա զորքերի դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին, հայտնում է Reuters-ը։
Օրվա աստղագուշակ
Նրա խոսքով՝ կստեղծվի հատուկ կոմիտե, որը պայմաններ կպատրաստի Իրաքում կոալիցիոն ուժերի գործունեությունը դադարեցնելու համար։ Դրանում կընդգրկվեն նաեւ օտարերկրյա բանակների ներկայացուցիչներ։
Ալ-Սուդանիի հայտարարությունը հնչել է Բաղդադում ամերիկացիների կողմից դաշտային հրամանատար Մուշթաք ալ Ջավարիի սպանության հաջորդ օրը։
ԱՄՆ-ում հրամանատարին կասկածում էին Իրաքում ամերիկյան գերատեսչությունների աշխատակիցների վրա նրա խմբի հարձակումների, այդ թվում՝ Բաղդադում դեսպանատան վրա ականանետային հարձակում կազմակերպելու մեջ։
Պենտագոնը պնդում է, որ ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ չեն տուժել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝