ՔԻՉ ԱՌԱՋ. Հայտնաբերվել է հայտնի լրագրող, խմբագիր Զոյայի և նրա ամուսնու դիերը. ՖՈՏՈ

Միացրեք մեզ Telegram-ում

Մահացել է Кубань պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ինտերնետային խմբի ղեկավար Զոյա Կոնովալովան։ Նա 48 տարեկան էր։

Նրա և վերջինիս 52-ամյա նախկին ամուսնու դիերը հայտնաբերվել են տանը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Արևմտյան շրջանի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:

Նշվում է, որ դիակների զննության ժամանակ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ոստիկանության հաղորդագրության մեջ մահվան նախնական պատճառ է նշվում անհայտ նյութով թունավորումը, իսկ դեպքի վայրից մեկ պարկ փոշենման զանգված է հայտնաբերվել:

Լրագրողն ունի մեկ որդի և մեկ դուստր:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog