Դոմոդեդովոյում պայթյուն է տեղի ունեցել. Կան տուժածներ

Մերձմոսկովյան Դոմոդեդովո քաղաքում նարգիլեի բարում նռնակ է պայթել, հայտնում է ՏԱՍՍ-ը և 112 տելեգրամ ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։


Օրվա աստղագուշակ


«Դոմոդեդովոյում՝ Գագարինի փողոցում, պայթյուն է տեղի ունեցել նարգիլեի բարում։ Ենթադրաբար, նռնակ է պայթել»,- ասել է գործակալության աղբյուրը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետեւանքով երեք մարդ է տուժել։ 112-ի աղբյուրը պարզաբանել է, որ տուժածների թիվը հասել է չորսի՝ նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։

«Իզվեստիա»-ի աղբյուրը հայտնել է, որ տուժածների թվում կա 28-ամյա մի տղամարդ, ով ստացել է գլխի և պարանոցի բազմաթիվ վնասվածքներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ