23-шմյш հղի կինը ցшծ է նետվել 6-րդ հшրկից

Միացրեք մեզ Telegram-ում

Հղի կինը ցած է նետվել 6-րդ հարկից, քանի որ շտապում էր աշխատանքի հասնել. Աղջիկը ընկել է ու ողջ մնացել. հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը երեկոյան 23-ամյա հղի կինն այցելել է եղբորը։ Այնտեղ նա որոշել է քնել գիշերային հերթափոխից առաջ և երբ արթնացել է, շատ է նյարդայնացել՝ վախենալով ուշանալ աշխատանքից և կտրուկ ցած է նետվել պատուհանից․ եղբայրը չի հասցրել նրան բռնել։

Ականատեսները շտապօգնություն են կանչել։ Նա ուղեղի ցնցումով և ողնաշարի վնասվածքով շտապ հոսպիտալացվել է մայրաքաղաքի կլինիկաներից մեկում։ Այժմ նրա առողջությանն ու արգանդում գտնվող երեխային վտանգ չի սպառնում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog