ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Փաշինյանը ՊՆ է գնում. Սուրեն Պապիկյանը կազատվի՞ պաշտոնից

Երեկ բանակում գրանցված սպանության 2 դեպքից հետո մինչ այս պահը որևէ պաշտոնյա հրաժարական չի ներկայացրել կամչի ազատվել աշխատանքից։ Այս ամենի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ են հնչում, որ անորակ կախիչի կամ ցնցուղի համար մարզպետների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների է աշխատանքից ազատում, իսկ այս դեպքում, երբ խոսքը զինծառայողներին է վերաբերվում, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, պաշտոնանկություններ չեն լինում։


Օրվա աստղագուշակ


Oragir.News-ը վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է աշխատանքից ազատել օրինակ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, բանակային կորպուսի հրամանատարական կազմին, արդյոք երեկ տեղի ունեցած վարչության նիստին նման հարցեր քննարկվե՞լ են, թե՞ ոչ։

«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, պարզապես կարող եմ ասել, որ վարչապետն այսօր Պաշտպանության նախարարությունում լսելու է տարեկան հաշվետվությունը»,- պատասխանեց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 9-ին, սպանության 2 դեպք է գրանցվել ՀՀ զինված ուժերում։
Սպանվածներն են 24-ամյա Կարեն Կարապետյանը և 29-ամյա Միքայել Դանիելյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ