Արտեմիզինին՝ «Artemisia Annua» կամ պարզապես օշինդր: Վերջերս պարզվել է, որ այն օգնում է ոչնչացնել թոքերի քաղցկեղի 98% բջիջներին ու այդ ամենն այն կատարում է ընդամենը 16 ժամում:
Օրվա աստղագուշակ
Կալիֆորնիայի համալսարան մասնագետները նշում են, որ «միամյա օշինդրի» օգտագործումը թույլ կտա թոքերի քաղցկեցի բջիջների զարգացումը կրճատել 28%-ով, սակայն եթե այն միակցել երկաթի հետ, ապա այդ բույսը լիովին ու արդյունավետ կարող է ոչնչացնել քաղցկեղածին բջիջները:
Ավելին, փորձերն ապացուցում են, որ այն բացասական ազդեցություն չի թողնում առողջ բջիջների վրա:
Հնում արտեմիզինինն օգտագործվում էր որպես մալարիայի բուժման հզոր միջոց: Իսկ ներկայումս արդեն գիտականորեն ապացուցված է, որ այդ բույսը անչափ օգտակար է նաև քաղցկեղի դեմ պայքարում:Երբ հերթական փորձի ժամանակ գիտնականները արտեմիզինի վրա ավելացրել են երկաթ ու այն ամրացրել են քաղցկեղով ախտահարված թոքերի հյուսվածքների վրա, այդ ժամանակ արտեմիզինինը ներազդել է «վատ» բջիջների վրա` առանց վնասելու «առողջ» բջիջները:
Մասնագետները նշում են, որ ընդհանուր առմաբ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արտեմիզինինը կառավարում է քաղցկեղածին բջիջների վերարտադրողական աճը:
Հազարավոր տարիներ Չինաստանում օշինդրի թուրմն օգտագործվում է քաղցկեղի ու մալարիայի բուժման համար: Այժմ արդեն գիտնականները նշում են, որ վերջինիս հարստությունը ոչ թե երկաթն է այլ այլ միկրոէլեմենտներ, որոնցից էլ և «վախենում» է քաղցկեղը:
Որոշ ընկերություններ արդեն հայտարարել են, որ պատրաստվում են տարեկան արտադրել 50-ից 60 տոննա արտեմիզինին, որը կվաճառվի քաղցկեղով հիվանդներին:Ձեզ ենք ներկայացնում վերջինիս օգտագործման ժողովրդական բաղադրատոմսեր:
1. Օշինդրից քսուք: Վերջինիս պատրաստման համար հարկավոր է 10 գրամ օշինդրի խիտ էքստրակտ, 100 գրամ բուսական յուղ կամ խոզի ճարպ:
2. Օշինդրի փոշի: Խոտը հարկավոր է տրորել մինչև որ այն փոշի դառնա: ընդունել օրական 5-ից 6 անգամ՝ ուտելուց հետո 0.5 թեյի գդալ պատրաստված փոշուց: Սակայն հարկավոր է մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար նվազեցնել վերջինիս ընդունումը` հասցնելով այն օրվա մեջ մինչև 3 անգամ: Օշինդրի փոշին ավելի արդյունավետ է ազդում, քան վերջինիս թուրմը:
3. Օշինդրի հյութ: Այն քամում են տերևներից՝ ծաղկելուց առաջ ու ընդունում են 1 ճաշի գդալ հյութ մեղրի հետ միասին, օրական 3 անգամ ուտելուց առաջ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝