Հայտնի են սրտի համար ամենավնասակար մթերքները

Որոշ մթերքներ հատկապես վտանգավոր են սրտի ճիշտ աշխատանքի համար, ասել է սրտաբան Յուրի Կոնևը։ Նա News.ru-ի հետ զրույցում նշել է այս օրգանի համար ամենավնասակար մթերքները։


Օրվա աստղագուշակ


Բժիշկը մատնանշել է, որ աղի, թթու և խոլեստերինով հարուստ սննդի պատճառով տուժում են երիկամները, որոնք պատասխանատու են արյան ճնշումը կարգավորող հորմոնների արտադրության համար։

«Ավելորդ աղի օգտագործումն ազդում է անոթային մի շարք հիվանդությունների ընթացքի վրա։ Ավելորդ խոլեստերինի խնդիրը մնում է արդիական, այն կա յուղոտ մսի, յուղոտ կաթնամթերքի մեջ։ Շաքարի մեծ քանակությունն էլ է բացասաբար անդրադառնում սրտի վրա»,- թվարկել է Կոնևը։

Սրտի առողջությանը վնասակար են նաև ալկոհոլը, արագ սնունդը, գազավորված ջուրը և հրուշակեղենը, որոնք կարելի է օգտագործել միայն քիչ քանակությամբ, ավելացրել է սրտաբանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ