ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասել են` սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ». Զինվորի ողբերգական մահվան մանրամասները

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել:


Օրվա աստղագուշակ


Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում, որ իմանանք՝ ոնց է եղել: Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, համ էլ երգում էր, այսօր էլ պետք է զորացրվեր»,- պատմեց նա:

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:

Ավելի Վաղ ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին վատ եղանակային պայմանների պատճառով զինծառայողի հետ կապը կորելու մասին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ