Հրшտшպ լուր Ջերմուկից

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Ս․թ․ մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս «ՀԱՓԿ» ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794մ², որից ենթամակերեսային՝ 10 662 մ² տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 մ², որից ենթամակերեսային՝ 10 958 մ² տարածք։ Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։

Մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ