Հրեշտակ 1
Օրվա աստղագուշակ
Այն հիշեցնում է Ձեզ, որ Ձեր ընտանիքը շատ կարևոր է Ձեզ համար։ Ընտանիքը՝ միայն նրանք չեն, ովքեր Ձեզ արյունակից հարազատներ են, այլ նաև նրանք, որոնց դուք ինքներդ եք ընտրել։ Ձեր ընտանիքի անդամ կարող է լինել մտերիմ ընկերը, ում դուք ընդունում եք որպես եղբայր կամ քույր։
Կապը Ձեր հոգևոր ընտանիքի անդամների հետ շատ ավելի խորն է և չի սահմանափակվում ներկա կյանքով։ Ժամանակն է եկել կապվել նրանց հետ։ Իմացեք, որ Ձեր հոգիների միաձուլումը տեղի է ունենում շատ ավելի խորը մակարդակում։
Հրեշտակ 2
Այն հիշեցնում է Ձեզ, որ փոփոխությունները Ձեր կյանքի մի մասն են կազմում և պետք չէ վախենալ դրանցից։ Դուք գտնվում եք զարգացման բնականոն ընթացքում և Ձեր կյանքի մեկ կամ մի քանի ոլորտներ էականորեն զարգացում են ապրում։ Եթե դուք Ձեզ վատ եք զգում, դուք պետք է գործեք հենց հիմա, որպեսզի փոփոխություններ մտցնեք Ձեր կյանքում։
Հրեշտակը, որին ընտրել եք հուշում է Ձեզ շարունակել Ձեր հոգևոր ճանապարհորդությունը և շարունակել լինել այնպիսին, ինչպիսին որ կաք։ Դուք աշխարհին առաջարկելու բան ունեք։
Հրեշտակ 3
Այն հիշեցնում է Ձեզ, որ Ձեր տանը պետք է վերաբերվեք ինչպես Ձեր կյանքին։ Մի շտապեք։ Նախքան առաջ շարժվելը՝ համոզվեք, որ Ձեր կյանքի ամեն մի հատված ավարտուն է և գտնվում է ճիշտ տեղում։ Հետևեք վերջնական արդյունքին և վայելեք պրոցեսը։
Վստահեք Ձեր տեսլականներին, դուք կարող եք տեսնել, թե ինչ է նախախնամված Ձեզ համար և ինչն է ճշմարիտ։ Ձեզ համար չկա լույս կամ խավար՝ կա միայն կյանք, ազատություն և պարզություն։
Հրեշտակ 4
Այն մարմնավորում է իմաստում բուի էներգիան։ Դուք կարող եք զգալ, որ ներկա պահին հետևում եք, մտորում եք կամ վերլուծում եք Ձեզ կամ շրջապատող մարդկանց։ Մի շտապեք մտորել, երազել կամ մտածել։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը և յուրաքանչյուր պրոբլեմի լուծումը թաքնված է շատ խորը՝ Ձեր ներսում։
Հրաժարվեք Ձեր պրակտիկ, տրամաբանական մտածելակերպից։ Ուրախ ստեղծագործական գործունեությունը կարևոր է, որովհետև այն մեծացնում է Ձեր թրթիռը, որն էլ մոտեցնում է Ձեզ Ձեր երազանքներին։