Սա շատ կարևոր ինֆորմացիա է, քանի որ կարող եք իմանալ, թե որ ըմպելիքները կօգնեն ձեզ մաքրել օրգանիզմը, նաև կնպաստեն նիհարեցմանը: Կարևոր է ժամանակին ազատվել տոքսիններից:
Երիցուկի թուրմ
Երկիցուկի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ: Դրանից պատրաստված թուրմը կլավացնի ձեր քունը, կկարգավորի նյարդային համակարգը և կազատի սթրեսից:
Անհրաժեշտ է ջուր եռացնել և լցնել երիցուկը: Թրմել 10 րոպե: Արդեն կարելի է խմել:
Օգտագործել 2 շաբաթ՝ քնելուց առաջ:
Կիտրոնով տաք ջուր
Կիտրոնն ունի մաքրող հատկություններ: Կիտրոնը հրաշալի կերպով մաքրում է լյարդը:
Ջուրը տաքացրեք այնքան, որ հնարավոր լինի խմել: Այժմ կարելի է ավելացնել կիտրոնի հյութը:
Քնելուց կես ժամ առաջ խմեք այս ըմպելիքը, կուրսը տևում է 3 շաբաթ:
Կիտրոնով և կոճապղպեղով թեյ
Այս երկու բաղադրիչով պատրաստված թեյն օգնում է լավացնել իմունիտետը, ազատում է դեպրեսիայից, ավելացնում է ուժերը: Հիանալի պայքարում է ցելյուլիտի, ավելորդ քաշի դեմ, լավացնում է նյութափոխանակությունը:
Եռացրեք ջուրը, ավելացրեք կիտրոնի ջուրը և կոճապղպեղը:
Թրմեք 15 րոպե, քամեք և խմեք:
ՄԻԱՑԵՔ ՄԵՐ TELEGRAM ԱԼԻՔԻՆ