Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ քնելուց առաջ գաջեթներ օգտագործելը հանգեցնում է քաղցկեղի զարգացման։ Նա զգուշացրել է այս տարածված սովորության վտանգների մասին Rossiya 1 ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում։ Դրվագը հասանելի է Watch հարթակում։ Մասնագետն ասել է, որ քնելուց առաջ բջջային հեռախոսների օգտագործումը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Բժիշկը բացատրել է, որ գաջեթները նվազեցնում են մելատոնինի արտադրությունը։
«Ցանցաթաղանթն ունի կապույտ լույսի ընկալիչներ, երբ դրանք գրգռված են, մելատոնինի արտադրությունը նվազում է, իսկ մելատոնինի ցածր մակարդակը քաղցկեղի որոշ տեսակների համար ռիսկի գործոն է», — ասաց բժիշկը: