Քիչ առաջ ողբերգական դեպք արձանագրվեց Երևանում

Միացրեք մեզ Telegram-ում

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների` նախավերջին կամ վերջին հարկից, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։ Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ-ն է։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog