ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Հյուրանոցում հայտնաբերվել է վաստակավոր արտիստի դին. ՖՈՏՈ

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Միխայիլ Շիլենկովին մահացած են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:


Օրվա աստղագուշակ


Ռուսաստանի վաստակավոր արտիստի մարմինը մեկ օրից ավել մնացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Լեմար» հյուրանոցի լոգարանում։

Ըստ Mash տելեգրամյան ալիքի՝ մահվան նախնական պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է։ Արտիստը տառապում էր սրտային հիվանդությամբ, հիպերտոնիայով, որն առաջացել էր ավելորդ քաշի պատճառով, եւ ուներ լյարդի հետ կապված խնդիրներ։

Սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն իր հյուրանոցային համարն օրերս էր ամրագրել եւ այնտեղից այլեւս դուրս չէր եկել, նաեւ չի արձագանքել դռան թակոցին։ Չկարողանալով կապ հաստատել արտիստի հետ՝ հյուրանոցի աշխատակիցները զանգահարել են հատուկ ծառայություններ. մարմինը հայտնաբերվել է լոգարանում: Նրա վրա բռնության հետքեր չեն եղել։

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog - Ժամանցային բլոգ