ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հայտնաբերել են մոր և 15-ամյա դստեր անշնչացած մարմինները. Կադրեր դեպքի վայրից

Միացրեք մեզ Telegram-ում

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Թուրքիայում ՌԴ քաղաքացի Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մահվան դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մոր ու աղջկա դիերը հայտնաբերվել են նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Բոդրումում, նշվում է, որ նրանց մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

 

Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։

 

Լրատվամիջոցները նշում են, որ քննության ընթացքը վերահսկում է ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodblog.am

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog