Մոտ մեկ ժամ առաջ Պայթյունի նմանվող ձայն է լսվել Վանաձոր քաղաքում, ձայնն այնքան ուժգին է եղել որ լսվել է քաղաքի բոլոր հատվածներում։
Դեպքից հետո բազմաթիվ օգտատերեր գրառումներ են անում։
Որոշ օգտատերեր մեկնաբանություններում գրում են որ գազից բնակելի շենք է պայթել և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Նշենք, որ այս տեղեկությունները պաշտոնական աղբյուրները մինչև այս պահը ոչ հերքել ոչ հաստատել են
Օգտատերերից մեկի գրառումը ներկայացնում ենք ստորև։
«Վանաձորից տեղեկություններ ենք ստանում, որ քաղաքում պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Մանրամասներ իմանալուն պես կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ»։,- գրել է օգտատերը։
Դեպքի հետ կապված պաշտոնական տեղեկություն ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»,-ասվում է հայտարարության մեջ։
Goodblog.am