Երիտասարդը մահացել է պելմենի ուտելուց

Միացրեք մեզ Telegram-ում

Հնդկաստանում տղան մասնակցելով սննդի չելենջի, մահացել է։
25-ամյա տղան մրցում էր ընկերների հետ։ Ավելին, դրույքաչափը ցածր է եղել՝ ընդամենը 1000 հնդկական ռուփի (մոտ 12 դոլար), սակայն սննդի քանակությունը, որը կուլ է տվել երիտասարդը, մահացու է դարձել, հայտնում է India Today-ը։

Փասվանը, այդպես էր կոչվում երիտասարդը, մի կերպ կարողացավ կուլ տալ 150 մոմոս (պելմենի հիշեցնող ավանդական ուտեստ): Դրանից անմիջապես հետո նա կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են միայն պարզել տղայի մահը։ Հետաքննությունը կպարզի երիտասարդի մահվան անմիջական պատճառը, սակայն նրա հայրը վստահ է, որ ընկերները թունավորել են որդուն, այլ ոչ թե սննդի ավելորդ քանակությունը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog