ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել. Մանրամասներ

Միացրեք մեզ Telegram-ում

Օրենբուրգի մարզում պայթել է ջրմուղի պոմպակայանի շենքը։

Շենքը փլուզվել է 200 քառակուսի մետր մակերեսով։ Այս պահին հայտնի է մեկ զոհի եւ երեք տուժածների մասին, փլատակների տակ մնացել են եւս վեց հոգի, տեղեկացրել են ԱԻՆ տարածաշրջանային վարչությունում։

Նովոտրոիցկում, որտեղ գտնվում է կայանը, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։

Օրենբուրգի մարզի կառավարությունում հայտնել են, որ արտակարգ դրության պատճառը գազի բալոնի պայթյունն է շենքում նորոգման աշխատանքների իրականացման ժամանակ։

Հարուցվել է քրեական գործ Նովոտրոիցկում (Օրենբուրգի մարզ) պոմպակայանի փլուզման գործով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունում։

«ՌԴ ՔԿ քննչական մարմինները Նովոտրոիցկ քաղաքի №2 պոմպակայանի պատերի եւ տանիքի փլուզման փաստով հարուցել են քրեական գործ ՌԴ Քր. օր. 216 հոդվածով (անվտանգության կանոնների խախտում շինարարական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս)»,- տեղեկացրել են վարչությունում։

Ավելի վաղ փլատակների տակից հանել էին եւս մեկ մարդու, որը հավանաբար մահացած էր։ Երեք հոգի հոսպիտալացրել են, տուժածներից մեկը՝ մարմնի մակերեսի 95 տոկոս այրվածքներով, մահացել է հիվանդանոցում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog