ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈՒՐ. Հարբած վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել մարդկանց. Կատարվածը ֆիքսել են տեսախցիկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացրեք մեզ Telegram-ում

ՌԴ ՆԳՆ Լիպեցկի շրջանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լեբեդյան քաղաքում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել երեք մարդու, ովքեր կանգառում են եղել։

Պարզվում է, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ Մ.Գորկու փողոցում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 1967 թվականին ծնված վարորդը, վարելով Kia Rio մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել երեք հետիոտնի, ովքեր գտնվում էին հասարակական տրանսպորտի կանգառում։

«Վթարի հետևանքով մեկ հետիոտն դեպքի վայրում մահացել է, ևս երկուսը տեղափոխվել են բուժհաստատություն»,- նշել են վարչությունից։

Տարածաշրջանային ՆԳՆ-ն հավելել է, որ միջադեպի վերջնական պատճառներն ու պայմանները կպարզվեն հետաքննության ընթացքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog