ՌԴ-ի Օրենբուրգի մարզում փլուզվել է կոյուղու պոմպակայանի շենքը. երեք մարդ վիրավորվել է, ևս յոթը կարող են փլատակների տակ լինել: Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Նովոտրոիցկի միջադեպի վայրում, որտեղ փլուզվել է կոյուղու և պոմպակայանի շենքը, այժմ աշխատում են հատուկ ծառայությունները: Նովոտրոիցկում մունիցիպալ արտակարգ ռեժիմ է մտցվել.
Կադրերում երևում է, որ կայարանում պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառները դեռ պարզված չեն։ Առկա տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է լինել մինչև յոթ մարդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝